2020 թվականի նոյեմբերի 9-10 իրադարձություններով ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն անցնում է քրեական գործով։
«Այսօր չգիտես, թե ինչու որոշում են Գերասիմ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը կոսմետիկ փոփոխության ենթարկել, և կրկին մեղադրանք առաջադրել։ Ստորագրությունը խափանման միջոցը է ընտրված եղել Գերսիմ Վարդանյանի նկատմամբ, քննիչը չգիտես՝ ինչու որոշել է ՝ հիմա անհրաշետ է կալանավորել Գերասիմ Վարդանյանին։ Սա արդեն զավեշտ չէ, ցավալի է, և բոլորիս հասկանալի է՝ ինչու են անում»,-ասաց Գալստյանը։
Փաստաբանը կարդաց Գերասիմ Վարդանյանի քննչական արված հայտարարությունը․
«Ինձ կալանքով չեք վախեցնի, ես որևէ հանցանք չեմ կատարել, իմ հետապնդումը ոչ թե քաղաքական է, այլ՝ հակաարցախյան, ավելացնելու բան չունեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը