30 06 2022

Աղվան Հովսեփյանի գործով դատավորը գնաց որոշում կայացնելու

Աղվան Հովսեփյանի գործով դատավորը գնաց որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 30-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։30-ին։

Այսօրվա նիստին դատավորը հայտնեց, որ դատարանին տեղեկացրել են` Հովսեփյանն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալու դատական նիստին։ Դատարան են ներկայացվել նաև հիվանդանոցից տեղեկանքներ, որոնք նկարագրում են Հովսեփյանի առողջական վիճակը։

Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանյալի առողջական վիճակը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ վատթարացել է` նա շաքարային դիաբետ ունի, ինչպես նաև այլ խնդիրներ։

«Այս ամենը հաշվի առնելով` միջնորդում եմ դատարանին, որպեսզի Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով։ Գրավի չափը թողնել դատարանի հայեցողությանը, սակայն պատրաստ ենք վճարել առնվազն 80 մլն դրամից սկսած։ Հարգելի դատարան, խնդրում եմ այս գործով ուշացած արդարադատություն թույլ չտալ»,- ասաց փաստաբանը։

Գործով մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությունը` ասելով, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ է եզրակացություններ մասնագետների կարծիքների հիման վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ