ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն․ Pastinfo.am
ԲԴԽ անդամի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը մտել է իր աշխատասենյակ եւ համակարգչից փորձել մուտք գործել իր էլեկտրոնային հասցե, ինչը չի ստացվել։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ նախաքննություն է կատարվում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի օգնական Ա. Հ.-ի մասին է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը