Հարկադիրը 5 օրում ավելի քան 3100 դիմում է ստացել
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 15-ից 19-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3104 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 8 զանգ-բողոքի:
Ապրիլի 15-ից 19-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1388 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը