07 05 2019

ՀՀ նախագահը լսել է ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ ԵՊՀ իրավաբանների կարծիքը

ՀՀ նախագահը լսել է ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ ԵՊՀ իրավաբանների կարծիքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:

Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:

Հարցերի նույն շրջանակը նախագահ Սարգսյանը քննարկել է նաև մի խումբ փաստաբանների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ