Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչները։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Ավելի վաղը Hraparak.am-ը գրել էչ, որ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, բերման ենթարկեցին Վերմիշյանին և նրա համակարգիչները, տեղեկացնում է Hraparak.am-ը։
Կայքը հիշեցնում է, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը