06 03 2020

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևայանի միջնորդությունները և ինքնաբացարկ չհայտնեց։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց մինչև Մարտի 10 ժամը 13։00։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի Փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմնվելով նոր ի հայտ եկած հանգամանքների վրա։ Մասնավորապես, պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերել էր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումների սղագրությունը, որտեղ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։ Բացի այդ, պաշտպանը հղում էր արել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցի հետևյալ հայտարարությանը․ «այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ