17 03 2020

Դեռ հարց է՝ ինչպես է ստացվում, որ բացարձակապես առողջ մարդը հայտնվում է այս վիճակում․ Հայկ Ալումյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հետաքրքրվել է, թե ինչու է բացարձակապես առողջ մարդը սկսել առողջական խնդիրներ ունենալ: Փաստաբանն այս հարցը բարձրաձայնել է լրագրողների հետ հարցազրույցում:

Պատասխանելով Քոչարյանի վիճակի մասին հարցին` փաստաբանը նշել է, որ չի կարող նրա վիճակը նորմալ անվանել` հաշվի առնելով, որ պաշտպանյալը գտնվում է հիվանդանոցում: «Դեռ ստացիոնար բուժման ցուցումներ կան: Էթիկական նկատառումներով մանրամասնել չեմ կարող: Բայց ես շատ լուրջ հարց ունեմ, որի պատասխանը կփորձեմ գտնել. ինչպե՞ս է միանգամայն առողջ մարդը հանկարծ սկսել առողջական խնդիրներ ունենալ: Ես հարցեր ունեմ եւ կփնտրեմ այս հարցերի պատասխանները»,- շեշտել է Հայկ Ալումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ