20 01 2021

Դատարանում միջադեպից հետո ակնհայտ ընկճված վիաճկում է եղել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը․ Dejavu

Դատարանում միջադեպից հետո ակնհայտ ընկճված  վիաճկում է եղել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը․ Dejavu

Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․

«Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ,  երեկ՝ Մարտի 1-ի գործով ընթացող դատավարական նիստին տեղի ունեցած  սուր միջադեպից հետո բավական լարված և ակնհայտ ընկճված  վիաճկում է եղել գլխավոր դատախազի տեղեկալ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազության շենքում գործընկերների աչքից չի վրիպել նրա նյարդային վիճակը: Վերջինիս, աչքի ընկնող հուզական վիճակում մտել է գլխավոր դատախազի մոտ և ասել, որ այլևս այսպես շարունակվել հնարավոր չէ: Նա դժգոհել է, որ արդեն չի կարողանում նայել մասնագիտական շրջանակների, ծանոթների ու հասարակ քաղաքացիների աչքերին:

Զրույցի  ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ակնարկել է, որ նման ճնշումների պայմաններում միայն աշխատավարձն ու պարգևավճարը առնվազն համարժեք չէ այն վիճակին, որում ինքը հայտնվել է: «Բոլորն էլ գիտեն, որ նկարչությամբ ենք զբաղված հերիք չէ, ժողովուրդն էլ  դավաճան է համարում»,- ասել է Բաղդասարյանը:

Գլխավոր դատախազի տեղեկալը աննախադեպ ճնշումների ֆոնը օգտագործելով, որպես կոմպենսացիա  100.000 ԱՄՆ դոլար է պահանջել:Շփոթված Արթուր Դավթյանը օպերատիվ զանգով կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, մոտ 3-4 րոպես զրուցելուց հետո Բաղդասարյանին հույս է հայտնել, որ իր պահանջը կբավարարվի, միայն թե շարունակի նույն ոգով աշխատել:

Դատախազության մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել թե ինչ միջոցներից է Փաշինյանը բավարարելու Բաղդասարյանի պահանջը, սակայն Dejavu-ի մեկ այլ՝ կառավարության  աղբյուրի՝ նման դեպքերում Նիկոլ Փաշինայնն օգտագործում է Հայաստան համահայկական հիմնադրամից ՀՀ կառավարության հաշվեկշռին փոխանցված  գումարներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ