Երբ վարչապետը զրպարտում է դատարաններին, դրանից հետո հնարավոր է, որ վարչապետը պնդի՝ դատարաններին չեմ վստահում։ Երբ մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պետք է մոռանանք որ ինքը ժուռնալիստ է, խմբագիր է, որ ինքը թերթ է գրում, մենք պետք է պատկերացնենք երկրի վարչապետ։ Մեղավոր չենք, որ վարչապետի պաշտոնը սարքել են ոչ լուրջ պաշտոն, սա ենք պետք է դիտարկենք որպես երկրի համար մեկ քաղաքական պաշտոնյայի կողմից արված հայտարարություն։ Այս մասին դատարանում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Օրբելյանը շեշտեց, որ 2,5 տարի գործադիր իշխանությունը զրպարտել է դատական իշխանությանը, միջամտել դատական իշխանության գործունեությանը, ճնշումներ գործադրել դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, անվանել «վնգստացող» որեւէ դատավորի, որի իրավունքը, ըստ փաստաբանի, որեւէ մեկը չուներ։
«Միայն այն արտահայտությունը՝ էս երկրում ինչի դատավոր կա, որ իմ ասածը չանի՞, դա ինքնին արդեն հանցագործություն է։ Այդ փաստի հիման վրա քննություն չի իրականացվել»,- ասաց Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը