Այսօր դատարանում ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու Հատուկ քննչական ծառայության և Դատախազության որոշումների դեմ ընթացող բողոքի քննությունը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ դատարանից ակնկալիքն այն է, որ իրենք իրենց արժանապատվությունը փորձելու են պահել։
«Պետք է հարուցվի քրեական գործ, հետո հասկանանք՝ այդ քրեական գործի շրջանակներում գործողություն կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե չի կատարվում, դա նորից բողոքարկումների առիթ է տալիս։ Այսինքն՝ եթե այդ քրեական գործի շրջանակում քննիչն ինչ-որ անձի պետք է հարցաքննի և չի հարցաքննում, հետագայում այդ գործը կարճում է, դա նորից բողոքարկվելու է։ Այսինքն՝ դատավարական բոլոր հնարավորությունները կան՝ հետևելու գործի պատշաճ ընթացքին։ Հնարավոր է գործը հիմա պատշաճ ընթացք չունենա, բայց մի օր ունենալու է։ Այս հաղորդումների կարևորությունն այն է, որ իրավապահ մարմիններում լինեն այն գործերը, որոնք վաղը մյուս օրը տալու են իրենց արդյունքը»,- նշեց Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը