02 02 2021

Այս ողջ դատավարությունը եղել է հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը. Արմեն Գևորգյան



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը:

 Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ։

 Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում լռել է, սակայն այսօր կխոսի։

 «Այս ողջ դատավարությունը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր բաժանել մեր հասարակությունը սևի ու սպիտակի...», - ասաց Գևորգյանը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց խոսքը շարունակել։

 Աննա Դանիբեկյանը զգուշացրեց՝ եթե շարունակի Գևորգյանը խոսել, կզրկի ձայնի իրավունքից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ