02 02 2021

Գեղեցիկ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին. Խաչատուրովը՝ Աննա Դանիբեկյանին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը։

Խոսեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

«Հարգելի դատարան, ինձ զարմացնում է մի փաստ՝ չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը ձեզանից ավելի շատ ենթարկվող է։ Ես ձեզ մի խորհուրդ եմ ուզում տալ՝ երբ դուք կհեռանաք խորհդակցական սենյակ, եթե այնտեղ կա հայելի, ավելի լավ, եթե չկա, կարգադրեք, որ ապահովեն, հանեք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ ու հիշեք Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքերը՝ «ես կատարել եմ հանցագործություն, ինչպե՞ս ես կարող եմ դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին»», - ասաց Խաչատուրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ