19 03 2021

Մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու արհեստածին է, դրանում դուք կհամոզվեք. Սերժ Սարգսյանի պաշտպան

Մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու արհեստածին է, դրանում դուք կհամոզվեք. Սերժ Սարգսյանի պաշտպան

Դատավարական այդպիսի խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես չեմ տեսել։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

«Մեր կողմից բերված փաստարկներն ու փաստերն այնքան հիմնավոր էին, իսկ քրեական հետապնդման մարմինների որոշումները և ստորադաս դատարանների որոշումներն ակնհայտ անհիմն էին և չպատճառաբանված։ Դատարանի այս որոշումն ակնհայտ է, որ հիմնավորված և պատճառաբանված չի լինի այն աստիճան, որ կփարատի մեր բոլոր կասկածները»,- նշեց Ռուբեն Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ