Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելուց հետո նրա փաստաբան Գայանե Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Նրա խոսքով՝ նախ փոխոստիկանապետը ասել է, որ որևէ դատավարական գործողություն չկա կատարելու, հետո ոստիկաններ են եկել Մխիթար Զաքարյանի տուն, հրավիրել բաժին՝ ասելով, որ պետք է ներկայանա, բայց իրենց մեքենայով: փաստաբանը նշեց, որ ամբողջ գործընթացը ուղեկցվել է իրավունքի խախտումներով և չեն ներկայացրել անգամ ձերբակալման հիմքերը, որ կարողանան բողոքարկել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը