06 02 2025

Ե՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. Գարիկ Քեռյան

Ե՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Թրամփի թիմn արդյունավետ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ իր նախընտրական խոստումը արագ իրագործելու համար: Իհարկե, ամբողջովին չի հանրայնացվում և գաղտնազերծվում երկկողմանի բանակցությունների բովանդակությունը Կիևի և Մոսկվայի հետ, բայց եղած տեղեկատվությունն էլ բավական է հասկանալու համար, որ ամերիկյան կողմը ճնշում/համոզում է պատերազմող կողմերին: Ներկայացվում է հետևյալ սցենարը. եթե համառեն և քմահաճորեն անտեսեն վաշինգ2ոնյան նարատիվներn, ապա Զելենսկին լրիվ կզրկվի ռազմա-տնտեսական օգնությունից, իսկ Պուտինը կառերեսվի նոր, էլ ավելի դաժան պատժամիջոցների հետ: Հավանաբար, և՛ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը:

Ինչ էլ, որ լինի, ինչպիսի նպատակներ էլ, որ ունենա ամերիկյան նոր կառավարությունը, պատերազմի կանգնեցումը և երիտասարդ կյանքերի փրկությունը մեծ հումանիտար հաղթանակ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ