27 12 2019

Հիմա, ինչպես ասում են, вопрос на миллион. Արփինե Հովհաննիսյան

Հիմա, ինչպես ասում են, вопрос на миллион. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ:»:

Սա նշանակում է ցանկացած մեղադրանքի կապակցությամբ։

ՀՀ Սահմանադրության(2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:»:

Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որն իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։

Հիմա, ինչպես ասում են, вопрос на миллион!

Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչով են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) եւ բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները:

Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է՝ կա։ Ոչ ավել ոչ պակաս երկրի արդարադատության նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ