Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կընդլայնվի: Նման որոշում կառավարությունը կայացրեց մարտի 15-ի նիստին:
Կառավարության որոշումը բխում է 2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտից, որի համաձայն, արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։
Նախագծի ընդունմամբ, ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319։
| ՀՀ արտաքին գործերի նախարարություն | Աշխատողների առավելագույն թվաքանակը | որից` ղեկավարի տեղակալներ |
| Նախարարության աշխատակազմ | 319 | 5 |
| այդ թվում` | ||
| կառուցվածքային ստորաբաժանումներ | 291 | 5 |
| «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն | 28 | 2 |
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը