Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ասել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը վերջին տարիներին Ադրբեջանին է հանձնել 108 մարդու աճյուն, ովքեր անհետ կորած էին համարվում ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, և Բաքվից ակնկալում է նմանատիպ քայլեր։
«Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյունները։ 60 –ը նույնականացվել է և փոխանցվել Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիային։ Վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ»,- նշել է Ախունդովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը