Կարևոր շրջադարձ «Պատմության ուսուցչի» գործով․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Կարևոր շրջադարձ «Պատմության ուսուցչի» գործով‼️
Դատարանն իմ միջնորդությամբ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ճանաչեց գործի առանցքը կազմող ձայնագրությունը՝ անհայտ աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքով (զեկուցագիրը կցում եմ):
«Թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» սկզբունքի հիման վրա՝ պատրաստվում եմ հաջորդ դատական նիստին միջնորդել անթույլատրելի ճանաչել մյուս բոլոր մեղադրական ապացույցները, որոնք ուղիղ բխել են արդեն իսկ «թունավոր» ճանաչված ձայնագրությունից»։

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը