Աշխարհաքաղաքական այս իրավիճակում այս դավաճան իշխանությունները մեզ զրկեցին մեր ռազմավարական բոլոր դաշնակիցներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
«Այսօր կան ուժեր, որոնք ոչ միայն հակառուսական քարոզչություն են անում, այլ նաև ասում են, որ ռուս խաղապահները պետք է դուրս բերվեն Արցախից: Իսկ իշխանությունները խղճուկ հոգեբանությամբ խաղաղության դարաշրջան են ուզում բացել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության անվտանգության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը