ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը։
Կարծիք հայտնելով ներկայացված հարցի վերաբերյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չէ» ։
Կառավարության ներկիայացուցիչն իր հերթին հարցեր ուղղեց պատգամավորին , սակայն Արթուր Խաչատրյանն ընդգծեց․ «Պարո՛ն Գևորգյան, երբ գալիս է գործադիրը, սովորաբար հարցերին պատասխանելու համար է գալիս, ոչ թե՝ հարցեր տալու համար , հիմա ես Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս և խնդրո ւմ՝ վարկային փաթեթի ամբողջ մանրամասները ներկայացրեք»։
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հավելյալ տեղեկատվություն չունի, ինչով պայմանավորված նիստը նախագահող Գևորգ Պապոյանը ժամանակ հատկացրեց՝ կառավարության ներկայացուցչին՝ համնապատասխան տեղեկատվություն հավաքելու և մանրամանսերը ներկայացնելու համար ։
Մանրամսն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը