ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել Սևակ Նազարյանը, Տարոն Ղազարյանը, Գարուշ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը և Վահե Գրիգորյանը։
«Խաղաղ իրազեկման ակցիա ենք իրականացրել, Ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը, և արդյունքում բերման է ենթարկում շենքից դուրս եկող երիտասարդներին»,- նշվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը