«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել:
Երթի ժամանակ Իշխան Սաղաթելյանը դիմելով շարժման անդամներին կոչ արեց ուշադրություն չդարձնել իշխանության կողմից ուղարկված սադրիչներին։
«Առաջին հեևրթին մենք այդ սադրիչների համար ենք պայքարում, չեն հասկանում, ոչինչ մի օր կհասկանան»,-ասաց Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը