28 07 2022

Ավանցիները թույլ չեն տալու պղնձաձուլարան հիմնել այստեղ, թող գնան ուրիշ տարածքում հիմնեն իրենց բիզնեսը. փորձագետ

Ավանցիները թույլ չեն տալու պղնձաձուլարան հիմնել այստեղ, թող գնան ուրիշ տարածքում հիմնեն իրենց բիզնեսը. փորձագետ

Մենք այսօր Ավանի բնակիչներով ևս մեկ անգամ հավաքվեցինք և արձանագրեցինք, որ չենք ուզում որ համայնքում ևս մեկ արտադրական գործունեություն ծավալվի, ինչի հետևանքով կաղտոտվի Երևանի օդը ու հանրային առողջության վրա  թանկ կնստի:

Այսպիսի կարծիք հայտնեց այսօր  պետական կառավարման փորձագետ  Ավանի բնակիչ Հովհաննես Ավետիսյանը՝ Ավանի թաղապետարանում կազմակերպած հանրային լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր Ավանում պղնձաձուլարան հիմնելու ոմն անհայտ գործարարի բիզնես-պլանն ու  դրա հնարավոր ռիսկերը՝ օդի աղտոտվածությունն հնարացոր խտացնելու մասով ու հանրային առողջության վրա:  Հովհաննես Ավետիսյանը որպես ավանցի,  վստահ է համայնքի բնակիչները կամք ունեն և միասնականորեն կպայքարեն կհասնեն իրենց հաղթանակին:

Հիշեցնենք,  Ավանում այս աղմկահարույց նախագծի շուրջ դեռ անցած տարվանից են բուռն քննարկումներ ծավալվում: Բնակչությւոնը դեմ է ու բազմաթիվ անգամներ հանրային քննարկումներին միասնական կերպով մասնակցել և իր ԴԵՄ դիրքորոշում  է   հայտնել:

Նշենք, նախագիծը «Քոփփեռ» ՍՊԸ-ինն է: Այս ընկերությունը  վերջին տարիներին Ավանում երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոնների ընդունման կետ էր բացել, հիմա էլ նախատեսում է դրանց ձուլարանն ստեղծել:

Ընտրված վայրը՝ Ավան,Աճառյան 2 հասցե, հայտ ներկայացրած ընկեության անվանումը «Քոփփեռ» ՍՊԸ: Գործարարի անձը գաղտնի է պահվում, քաղաքապետարանից կցկտուր ակնարկներ են անում, թե պրոիշխանական մեկն է, բայց անունը չեն հայտնում: Փաստացի Ավանի օդն աղտոտելու մտադրության տերը պետռեգիստրում  որպես կազմակերպություն՝ գրանցվել է 2018 հեղափոխությունից հետո, ու հիմա սույն «Քոփփեռ» անկենսագիր ընկերության համար հենց Երևանի սրտում մետաղ ձուլելու հնարաավորություն և Ավանի օդն արտանետումներով հարամելու իրավունքներ կտրվեն, քանի որ հետևողական չեղան ավանցիները, իսկ Երևանի քաղաքային իշխանության ու կառավարության առճակատումն ավարտվեց Հայկ Մարությանի հրաժարականով:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ