ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք կունենան նաև աշնանային կիսավերարկու
Կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով նախատեսվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստը կիրառելի դարձնել:
Հիմնավորման մեջ նշվում ե, որ պաշտոնատար անձանց կողմից համազգեստի կրման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տարանջատել մեկ տեսակի կիսավերարկուն՝սահմանելով աշնանային և ձմեռային կիսավերարկու, քանի որ ներկայիս կիրառվող կիսավերարկուն բավականին հաստ տեսակի է և հնարավոր չէ օգտագործել աշնանը և գարնանը:
Համազգեստի տարրերի տեսականու ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածքի բնակլիմայական պայմաններով, մասնավորապես՝ ցուրտ ձմեռներով և համեմատաբար ավելի մեղմ գարուն/աշուններով, որի արդյունքում նույն տեսակի կիսավերարկուն կրելը դառնում է ոչ կիրառելի և անհարմար:
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստը կիրառելի դարձնել և վերջիններիս տրամադրել ինչպես աշնանային, այդպես էլ ձմեռային կիսավերարկու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը