12 10 2022

Էս ճամփով ուղարկել եմ ծառայության, էս ճամփով էլ թող երեխուն հետ բերեն, փակելու եմ, մինչև բերեն երեխուս. Անհետ կորածի հայր

Էս ճամփով ուղարկել եմ ծառայության, էս ճամփով էլ թող երեխուն հետ բերեն, փակելու եմ, մինչև բերեն երեխուս. Անհետ կորածի հայր

Մեզ մարզպետարան ասացին զբաղվում են, հետաքրքրվում են տեղյակ են և այլն: Կա՞ որևէ ծնող, որին էս պատասխանը բավարարում է. եթե կա այդպիսի ծնող, հենց հիմա ճանապարհը կբացենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հայրը:

«Դա ով ասես՝ կարող է ասել: Բա ինչի՞ համար է պետությունը, ինչի համար են ընտրությունները, Սահմանադրությունը: Համազգեստով մարդկանց բերել, կանգնեցրել են էստեղ: Ինչի՞ համար են ձեր կառույցները, որ մարդ բռնեք, փողը վերցնեք, բաց թողնեք կամ դատե՞ք: Դե գործեք, մեկ ամիսը լրացավ, երեխա եմ տվել: Մի օր կռվե՞լ եմ, մի օր փախե՞լ է բանակից, մի օր պահանջե՞լ եմ իմ երեխուն, չէ: Էսօր պահանջում եմ: Թող բերեն: Հիմա ուզում եմ փակեմ ճանապարհը մինչև իմ երեխուն բերեն»,-ասաց հայրը:

Մանրամասն՝տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ