27 10 2022

Մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա



Հոջորդ տարվանից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա, ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն նպաստի չափը կդառնա 31 հազար 600: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ու մայրը չի աշխատում, ապա պետությունը վճարում է ամսական 31 հազար 600 դրամ: Նույնքան կստանա նաև աշխատող մայրն, ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»:

Ամբողջականը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ