20 11 2022

Աշակերտները դպրոց են գնում անտառի միջով



Բենդիկը Շամլուղ քաղաքի թաղամասերից մեկն է, բայց քաղաքին կապող ոչինչ չունի, բացի 5 կմ դժվարանցանելի ճանապարհը։ Այստեղ ամենուր խնդիրներ են, որոնց պատճառով տեղացիներն իրենց մեկուսացած ու արհամարհված են զգում։

Աշակերտներն էլ ամեն օր առավոտ կանուխ դպրոց են գնում անտառի միջով: Ծնողներն ասում են՝ մինչև երեխաները տուն են հասնում, մի քանի անգամ զանգում են, հարցուփորձ անում․ խիստ վտանգավոր է։

Մինչդեռ Շամլուղի նախկին վարչական ղեկավարը, որ հիմա Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, հակադարձում է բնակիչներին՝ ասելով, թե ամեն ինչ ուռճացված են ներկայացնում: Այս մասին հայտնում է «Անկյուն գումարած երեք» ՀԸ-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ