Այս տղաները հանուն հայրենիքի են զոհվել, սա հատուկ եմ շեշտում, քանի որ որոշները ասում էին՝ զոհվել են հանուն ոչնչի: Այս մասին կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի մայրը:
«Մենք հայրենիք ունենք, որը պետք է պահենք, եթե այսօր դուք հրաժարվում եք Արցախից, վաղը հրաժարվելու եք Կապանից, Մեղրիից, վերջում էլ՝ Երևանից: Եթե տեղ ունեք կանգնելու, պետք է ոտքի կանգնեք և պայքարեք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը