«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախօրեին քննարկված «հանուն Արցախի» նոր նախաձեռնությունը արձագանքներ է ստացել։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու, այդպիսով երեք շաբաթ Արցախի շրջափակման մեջ պահելու հետևանքով Արցախում հումանիտար աղետի, սրվող սոցիալական խնդիրների լուծման համար հիմնադրամի հրատապ նախաձեռնված դրամահավաք-արշավին առաջին արձագանքողներից մեկը եղել է «Փեթակ» առևտրի կենտրոնը՝ շուկայի վարչական մասի պատասխանատուներով։
Տնօրինությունը 10 մլն դրամ է փոխանցել հիմնադրամի հաշվին, որպեսզի միանա Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցության ծրագրին։
Ի դեպ նույն՝ Հիմնադրամի կազմակերպած քննարկման օրը հրատապ արձագանքողներից մեկը եղել է Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը, որ պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախահայությանը հումանիտար աջակցության նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը