ԲԴԽ-ն 14 ապագա դատավորներով համալրեց վարչական դատարանի դատավորների շարքերը
Բարձրագույն դատական խորհուրդը 14 ապագա դատավորներով համալրեց վարչական դատարանի դատավորների շարքերը
Բարձրագույն դատական խորհրդի կողմից հայտարարված՝ վարչական մասնագիտացմամբ հավակնորդների գրավոր և բանավոր մրցույթներն ավարտվեցին:
Դատավոր դառնալու համար դիմած 30 հավակնորդներից միայն 14-ին հաջողվեց հաղթահարել երկու փուլերն էլ:
Նրանք մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո՝ կընդգրկվեն վարչական դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում, որից հետո, ըստ թափուր հաստիքների, կնշանակվեն դատավորի պաշտոնում։
14 ապագա դատավորներն են՝
- Առաքելյան Նարինե
- Մանասյան Նարինե
- Բոյաջյան Լուսինե
- Միքայելյան Անի
- Գասպարյան Նարեկ
- Պետրոսյան Ինեսա
- Դիլբանդյան Օքսանա
- Սանթրոսյան Տիգրան
- Խաչատրյան Սոնա
10․ Վարդանյան Պետրոս
- Կարապետյան Հայրապետ
- Քամալյան Անի
- Կյուրեղյան Էդգար
- Մալխասյան Հովհաննես
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը