«2022 թվականի տվյալներով, ամուսնալուծությունների ցուցանիշով առաջատարը մայրաքաղաքն է»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը։
«Մի կողմից Հայաստանում զույգերը բավական ուշ են ամուսանանում, բայց մյուս կողմից մենք ունենք շատ լուրջ ամուսնալուծությունների խնդիր: Երևանում 2022 թվականի տվյալներով յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Դա սոսկալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ այն օղակը, որտեղ պետք է ձևավորվի ընտանիքը, ծնվեն երեխաներ, արդեն խնդիր ունի»,- նշեց նա։
Ըստ բանախոսի՝ Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: «Հայաստանում ամուսնալուծության ցուցանիշով ամենաբարվոքը Գեղարքունիքի մարզն է: Այստեղ 7 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն»,-հավելեց Մհեր Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը