«1988-ի շարժումը մեզ 2 կարևոր ձեռքբերում տվեց ՝ ստացանք անկախ Հայաստան, երկրորդը՝ ստացանք ազատագրված Արցախ»,- «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Սիրելի Ղարաբաղցիներ ձեր ցավը տանեմ , ներեք մեզ որ մինչև էս պահը չենք կարողացել էս վիճակը փոխել , բայց մենք սրա հետ չենք համակերպվելու , մննք մեր երկրորդ ձեռքբեումը հեղափոխության տանուլ չենք տալու «,-ասաց պատգամավորը։
Ներկաները բարձր ծափողջույններով ողջունեցին Արցախի մեր հայրենակիցներին։
«2018 –ին ժողովուրդը ճիշտ էր, որ դուրս էր եկել , բայց սխալվեց այն խմբակի ընտրությամբ, որը այսօր Հայաստանը տանում է կործանում ու զրոյացնում, հետևաբար մենք պետք է այդ ճիշտը տանելու համար իսկական հայկական երկրորդ հեղափոխություն անենք և ապահովենք իրական արդարություն, խաղաղություն, համերաշխություն, սեր ու պետականություն, մենք դա կարող ենք անել միասին»,-ասաց Թևանյանը։ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը