Գոռ Տեր-Եսայանը գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, իր անչափահաս երեխաների աչքի առաջ սպանել է հորս, հիմա նա ահաբեկում է մեզ և անգամ իր հարազատներին: Այս մասին դատական նիստից առաջ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սպանված Արթուր Մարգարյանի դուստր Էլեն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երիտասարդ կինը՝ Լիանա Մարգարյանը սոցիալական ցանցերով օգնություն էր խնդրում՝ հիմնավորելով, որ հորը սպանած ամուսինը ազատության մեջ է, սպառնում է նաև իրեն, անչափահաս որդիներին ու հարազատներին ու ինքը ստիպված է թաքնվել անչափահաս որդիների հետ։
Այսօր ընթանում է այս գործով առաջին դատական նիստը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը