31 07 2023
Փաստաբանը՝ պայքարողների և ոչինչ չանելու համար պատճառ բռնողների և մասին
- Եթե ես իմ էջում գրեմ Արցախ, դրանով Արցախը չի փրկվի։
- Եթե լրագրողը նվաստացնող հարց տա պաշտոնյային, վերջինիս հակապետական քայլերը չեն կասեցվի
- Եթե ասեմ, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, դրանով իրավական պետությունը չի վերականգնվի
- Եթե ասեմ, որ Գրիգորի Խաչատուրովն է քաղբանտարկյալ, դրանով բանակի կոտրված մեջքը չի ուղղվի
- Եթե ստորագրեմ Հայաքվեի համար, Արցախի հանձնումը չի չեղարկվի
- Եթե պաշտպանեմ մի դատավորի, դրանից դատական համակարգի գահավիժումը չի դադարի
- Եթե խնջույքից նկար չդնեմ, դրանից Արցախում պարենը չի ավելանա
- Եթե զանգեմ մի արցախցի ընկերոջ, դրանից 120,000 մարդու հուսահատությունը չի կոտրվի
- Եթե տարածեմ բռնարարքի մասին տեղեկություն, խոշտանգումները չեն դադարի
- Եթե մտահոգություններով կիսվեմ մի գաղափարակցի հետ, դրանք միևնույն է` չեն վերանա
- Եթե մի քաղցր խոսք ասեմ հայրենակցիս, համընդհանուր պառակտվածությունը չի նվազի
- Եթե չօգտվեմ հայրենադավ մեկի բիզնեսից, մեծ բան չի կորցնի
- Եթե մոլորյալ մեկին դարձի բերեմ, թշնամին դրանից չի թուլանա
Եթե ...
Եթե
- անեմ թվարկվածը ամեն օր ու հետևողական
- եթե օգնեմ բոլոր նրանց, ովքեր անում են դա ամեն օր ու հետևողական
- եթե թվարկածից թեկուզ մեկն անողին ոչ թե քննադատեմ, հիասթափեցնեմ, այլ համոզեմ անել մնացածը ամեն օր ու հետևողական
- եթե քննադատողին համոզեմ չքննադատել ու միանալ թվարկվածին ամեն օր ու հետևողական
- եթե թշնամացածին փորձեմ համոզել նվազեցնել թշնամանքը մինչև քննադատություն, քննադատությունից նվազեցնել մինչև չխանգարելը, չխանագարելուց անցնել օգնելուն
ապա
- հույս կլինի, որ հայը կարող է վերականգնել հավատը իր ուժերի նկատմամբ, մաքրվել ամոթից ու կեղտից, դիմադրություն ցույց տալ թշնամական բոլոր օջախների դեմ։
Ուրեմն ապրեն
- Խաչատուրը, որ ֆլեշմոբ է կազմակերպել
- Անին ու Հռիփսիմեն, որ պետությունը քանդողների երեսին են խփում ճշմարտությունը
- իրավապաշտպանները/քաղհասարակությունը ու ընկերները, ովքեր բարձրաձայնում են քաղաքական հետապնդումների մասին
- մյուս բոլոր լրագրողները, ովքեր վերջին օրերին հրաշալի համախմբածություն են ցույց տալիս
- փաստաբանները, ովքեր ամեն օր պայքարում են ապօրինությունների դեմ
- անկախ դատավորները, ովքեր անձնական զրկանքներ կրելով, դիմադրում են իրավական պետության համար պայքարում
- բոլոր նրանք, ովքեր ապրումակցում ու գոտեպնդում են պաշարման մեջ գտնվող արցախցի հայրենակիցներին
- բոլոր նրանք, ովքեր փողոցներ են դուրս գալիս իրենց արդար պահանջներով
- բոլոր նրանք, ովքեր չիմանալով, թե ինչ կարող են անել կամ հոգսերի մեջ թաթախված` ժամանակ չունեն որևէ բան անելու, իրենց մտերիմների հետ` առերես կամ վիրտուալ, կիսվում են իրենց մտահոգություններով առ հայրենիք։
Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին` իրենց մեղքերի, կեղտի ու թշնամանքի հետ։
Հ.գ.
Ի՞նչ քայլեր գիտեք դուք, որոնք առանձին վերցրած շատ բան չեն փոխում, բայց իմաստ ունեն համակարգային պայքարի դեպքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը