07 08 2023
Մեծացել է անտառներում հրդեհների առաջացման վտանգը
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`
- վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
- ծխել եւ օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.
- կատարել չոր խոտի, խոզանի այրում.
- բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արեւի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.
- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը