Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.
«Համառ լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արցախցիներին ընդունել Հայաստանի Հանրապետություն:
Այս լուրի իսկության մասին, երբ ինձ հարցնում են, պատասխանում եմ, որ չեմ ուզում հավատալ դրան:
Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են, որոնց մուտքը Հայրենիք, ՀՀ Սահմանադրության համաձայն, որևէ մեկն իրավունք չունի արգելելու:
Մարդիկ, ցավոք, հավատում են իշխանության կողմից այդպիսի հրեշավոր արարքին: Հավատալու պատճառներ շատ ունեն:
Ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունն այս մասին հստակ հայտարարություն անի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը