27 09 2023

Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն․ փաստաբան

Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն․ փաստաբան

«Քննությունը ավարտվեց և վաղը ժամը 11-ին նշանակվել է որոշման հրապարակում»: Այս մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ կարձակեն: Այս ընթացքում դատախազը հասցրել է գործը ուղարկել դատարան:

Այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հանձնել դատարան, ճիշտա որոշումը չի բերվել, որ վարույթը ընդունել է հակակոռուպցիոն դատարանը, բայց դժվար բան չկա, արագ կապահովեն որոշումը»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ