13 11 2023

Արցախի երեխաները նույն հարցն են տալիս՝ ինչո՞ւ են մեր կյանքում անընդհատ կորուստներ լինում. Մելանյա Բաղդասարյան

Արցախի երեխաները նույն հարցն են տալիս՝ ինչո՞ւ են մեր կյանքում անընդհատ կորուստներ լինում. Մելանյա Բաղդասարյան

UNICEF Armenia-ն X-ի իր միկրոբոլոգում Արցախից տեղահանվածների մասին տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Հայաստանում հումանիտար իրավիճակի մասշտաբներն ու բարդությունը շարունակում են մնալ սուր: Տեղահանվածները մարդասիրական օգնության կարիք ունեն՝ իրենց ամենահրատապ կարիքները բավարարելու համար»:

Տեսանյութում արցախցի Մելանյա Բաղդասարյանը նշում է, որ Արցախի բոլոր երեխաները նույն հարցն են տալիս. «Ինչո՞ւ պետք է մենք անընդհատ պատերազմի միջով անցնենք, ունենանք հայրիկի, կամ մայրիկի, կամ եղբոր, կամ էլ պապիկի կորուստ. հարցնում են՝ ինչո՞ւ են մեր կյանքում անընդհատ կորուստներ լինում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ