01 12 2023

Այդ դեպքում Նիկոլը սատանա է. կարծիքների փոխանակում



Երևանի քաղաքապետարանում ընթանում է կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկումը, որի ժամանակ ավագանու  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ  Սոնա Աղեկյանը դիմելով  քննարկմանը ներկա  տնտեսագետ Մովսես Արիստակեսյանին հարցրեց. «Պարո՛ն Արիստակեսյան, ասացիք, որ պարոն Գրիգորյանը (Երևանի ՔՊ-ական  փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան)  Աստծուն մոտ է  գտնվում.  ուզում եմ իմանալ՝  ո՞վ է Աստվածն այս դեպքում, եթե կարելի է այդ հարցին պատասխանեք հետո անցնենք մեր օրվա քննարկմանը»:

«Այլաբանութուն էր ասածս»,-պաըասխանեց Արիստակեսյանը:

«Այդ դեպքում  Նիկոլն Աստված չէ, սատանա է»,-արձագանքեց   ավագանու  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ  Նարե Սոսեն:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ