13 12 2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։ Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տղեկատվական համակարգից։

«Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։ Այն Սուրբ Էջմիածին է բերվելու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։

Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին հաղորդ դառնալու Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքարանից բաշխվող օրհնությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ