15 12 2023

Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են  ճանապարհը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:

Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:

Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ