20 12 2023

Ուզում եք բախումների գնա՞նք, կգնանք, չկա Նորատուս, չկա Հայաստան. նորատուսցի



« 27 երիտասարդ հիմա Երևանում են , եթե օրենք կա էս երկրում ինչի՞  համար ես բռնում գյուղացուն,  հա՜,էսօր ամեն ինչը ձեր ձեռքում ա, ձեզ թույլատրվում ա… Ըտենց երկիր չեն պահում . ուզում եք բախումների գնա՞նք , կգնանք, չկա Նորատուս, չկա Հայաստան:   Ասում ա՝ մեզ հասնում ա, բա միլիցայի երկիր եք, էս ի՞նչ բեսպրեդելի երկիր բերին, տո էս ա՞ քո հպարտ քաղաքացին, ժողովրդավարությունը»,-Նորատուսում լրագորղների հետ ասաց գյուղացին:

Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին:

Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ