21 12 2023

ՍԱՏՄ տեսուչները մսի տաղավարներում թերություններ են արձանագրել



ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր հերթական մշտադիտարկումն էին իրականացնում: Նրանք  շրջայց կատարեցին Գումի շուկայի հարակից մսի վաճառքի տաղավարներ՝ ստուգելու, թե որքանով է վաճառվող միսը համապատասխանում սպանդանոցային մորթի պահանջներին:

Այցի ժամանակ տեսուչը տաղավարներից մեկում  արձանագրեց, որ խնդիր կա կնիքների մասով, նշված չէ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով կնիքը, որպեսզի հնարավոր լինի տվյալ միսը նույնականացնել  տվյալ սպանդանոցի թղթի հետ,այսինքն՝ արդյո՞ք տվյալ մ իսը սպանդանոցում է մորթվել , թե՝ ոչ: 

Տեսուչը նշեց, որ շրջայցի ու ստուգումների մասին նախապես չեն ծանուցում. «Արձանագրությունը ենթադրում էտուգանք և պարտադիր հանձնարարական՝ տվյալ թերությունները  շտկելու համար:  Տուգանքի չափը, տեղեկատվական թերթիկի բացակայության դեպքում,  200-500 հազար դրամ է, իսկ կնիքի բացակայության դեպքում՝ 50 հազար դրամ, ստուգումներն ամենօրյա են, անգամ՝ ոչ աշխատանքային ժամերին:  Սառեցված մսի վաճառքի դեպքում կնքիների առկայությունը պարտադիր չէ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ