26 12 2023

Մերկասառույցի պատճառով մոտ 300 մեքենա չի կարողանում շարժվել Արագածոտնից Լոռի

Մերկասառույցի պատճառով մոտ 300 մեքենա չի կարողանում շարժվել Արագածոտնից Լոռի

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Պատճառը տեղացած առատ ձյունն է, բուքն ու սառնամանիքը, ինչպես նաև ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ, փնթի աշխատանքը:

Մի քանի օր շարունակ ճանապրհին մնացած վարորդներին օպերատիվորեն օգնության են հասել Արագածոտնի մարզի պարեկները:

Փրկակերներն ու պարեկները ձնասահքի միջից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենաներ, իսկ փրկարարները մոտ 20-ից ավելի քաղաքացիների տեղափոխել են դժվարանցանելի ճանապարհներին տեղադված ու գործող փրկարարական հենակետեր:

Այս պահին ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում փրկարարներն ու պարեկները՝ հավատարիմ մարդ լինելու կոչմանը, իրենց աշխատանքն են կատարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ