29 12 2023

ՀՀ իշխանությունը պետք է անհապաղ արձագանքի. Արմեն Սարգսյան

ՀՀ իշխանությունը պետք է անհապաղ արձագանքի. Արմեն Սարգսյան

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել։  Նրանք դատարանի որոշմամբ արդարացվել են։

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հորդորով ՀՀ իշխանությանն է դիմել նաև ՀՀ չորորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝  նշելով. «Երուսաղեմի հայկական համայնքի անդամների և հայկական սրբավայրի դեմ լայնածավալ, ծրագրված ու համակարգված հարձակումները խորը մտահոգության առիթ են։  Հայերը Սուրբ Հողում ապրել են հազարամյակներ, Երուսաղեմի հայկական թաղամասն աշխարհի հնագույն հայկական սփյուռքի ինքնատիպ խորհրդանիշն է։  Նրան ահաբեկելու և հայոց համայնքապատկան տարածքը զավթելու չդադարող փորձերը, որոնք սաստկացել են հատկապես վերջին օրերին, պահանջում են անհապաղ արձագանք և միջամտություն  իշխանությունների կողմից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ