01 01 2024

Պարզվեց՝ կա մեկը, որ շնորհակալ է Հ1-ին․ Արևիկ Համբարձումյանն էր՝ «Լոֆթ»-երի սեփականատերը․ 168․am

Պարզվեց՝ կա մեկը, որ շնորհակալ է Հ1-ին․ Արևիկ Համբարձումյանն էր՝ «Լոֆթ»-երի սեփականատերը․ 168․am

168․am-ը գրում է․

Երեկ, երբ Ամանորը դիմավորեցինք «ժողովրդավարություն» բառի հերթական արժեզրկմամբ, երբ Հանրային Հեռուստաընկերությունը հանրության փոխարեն որոշեց եթեր չտրամադրել Վեհափառ Հայրապետին, Ֆեյսբուքում շատերը՝ անգամ իշխանամերձ շրջանակները, քննադատեցին այս իրողությունը:

Սակայն պարզվեց՝ կա մեկը, որ շնորհակալ է Հ1-ին. Արևիկ Համբարձումյանն էր՝ «Լոֆթ»-երի սեփականատերը: Նա հենց այդպես էլ գրել էր. «Առաջին ալիք, շնորհակալություն»: Ասել է թե՝ իշխանություններ, շնորհակալություն:

Թեև բիզնես լեդին ջնջել է գրառումը կամ գուցե սահմանափակել տեսանելիությունը, այդուհանդերձ, 168.am-ը փորձել է ճշտել նրա՝ շնորհակալ լինելու պատճառները:

Իսկ Արևիկը շնորհակալ լինելու պատճառներ, պարզվում է, ունի. այս տարի նրա կազմակերպությունը -ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ևս երկու նոր «Լոֆթ» կենտրոններ է բացել Մեղրիում և Իջևանում։

Այս ամենի մասին՝ թվերով.

Օրինակ, 2022 թվականի ապրիլին նա ԿԳՄՍ նախարարությունիգ շուրջ 2 միլիոն 300 հազար դրամ դրամաշնորհ է ստացել նախագծերի կառավարման ինչ-որ ծրագրի համար, հուլիսին՝ ևս մեկ՝ 25 միլիոն 800 հազար դրամի դրամաշնորհ է հատկացվել Լոֆթ ՍՊԸ-ին՝ Իջևանի Լոֆթի համար:

Ի դեպ, իշխանության հետ Լոֆթի բարեկամությունը վաղուց է. 2019-ին Նիկոլ Փաշինյանը հենց Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում էր մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ