Մեր մտքերը հատկապես ԼՂ մեր 150 000 հայրենակիցների հետ են․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․
«Շնորհավորում ենք հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամներին և մեր հայրենակիցներին Ամանորի առթիվ։ Թող 2024թ․ իր հետ բերի խաղաղություն, բարեկամություն, բարգավաճում, համերաշխություն և հույս։
Մեր մտքերը հատկապես Լեռնային Ղարաբաղի մեր 150 000 հայրենակիցների հետ են, ովքեր այս Ամանորը դիմավորում են իրենց օջախներից և բազմահազարամյա հայրենի հողից հեռու»,- նշվում է ուղերձում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը