29 01 2024

Կյանքից հեռացել է դատավոր Կարեն Մաթևոսյանը

Կյանքից հեռացել է դատավոր Կարեն Մաթևոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատավորների միության ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի մահվան կապակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Կարեն Մաթևոսյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ